Բրենդի պատմությունը

The art of baking

Bourbon-ի պատմությունը սկսվում է ֆրանսիական ներշնչանքից։ Բրենդի հիմնադիրը միշտ սիրել է ճանապարհորդել, բացահայտել նոր վայրեր, մշակույթներ և համեր։ Ֆրանսիա կատարած ճանապարհորդություններից մեկի ընթացքում նա ծանոթանում է Բուրբոնների արքայատոհմի պատմությանը՝ արքունիքի, նրբաճաշակության և բարձրակարգ ապրելակերպի հետ։

Այդ մշակույթի կարևոր մասն էր նաև ֆրանսիական հրուշակագործությունը, որը հասանելի էր առավելապես բարձր հասարակությանը և առանձնանում էր իր որակով ու վարպետությամբ։ Հենց այս պատմությունն էլ դառնում է Bourbon անվան և բրենդի գաղափարի ներշնչման աղբյուրը։

Bourbon-ի հիմքում պարզ գաղափար է՝ թխվածքը պարզապես քաղցրավենիք չէ։ Այն համի, վարպետության, գեղեցիկ մատուցման և մանրուքների նկատմամբ ուշադրության ամբողջություն է։ Յուրաքանչյուր թխվածք ստեղծվում է ոչ միայն համեղ լինելու, այլև հաճելի պահ ու հիշողություն ստեղծելու համար։

Ֆրանսիական հրուշակագործության մշակույթը Bourbon-ում ստանում է նոր և ժամանակակից մեկնաբանություն։ Ավանդական մոտեցումները համադրվում են ժամանակակից ճաշակի, գեղեցիկ մատուցման և Bourbon-ի սեփական ձեռագրի հետ։